Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Կարապետյան. «Երեք տարեկան երեխային պարի տանելը սխալ է»

Ապրիլ 28,2017 16:16

Ապրիլի 28-ին «Զարկերակ» մամուլի ակումբում Պարի միջազգային օրվա, ոլորտի ձեռքբերումների և բացթողումների մասին խոսեցին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բալետմայստեր Գագիկ Կարապետյանն ու «Տարոն» գեղագիտական կենտրոնի ղեկավար Հովհաննես Թադևոսյանը:

«Մեր ոլորտը ևս ունի բազում խնդիրներ, որոնք՝ իհարկե լուծման ճանապարհին են»,- ասաց Գագիկ Կարապետյանը:

Նա առանձնացրեց մի քանի կարևոր խնդիրներ:

«Պրոֆեսիոնալ պարարվեստում ակնառու խնդիրը անսամբլների բյուջեն է: Սա բերում է կատարողական մակարդակի իջեցմանը»,- ասաց Գագիկ Կարապետյանը: Մեր լավագույն պարողները քիչ վարձատրվելու պատճառով հաճախ հեռանում են երկրից կամ համատեղ զբաղվում են այլ աշխատանքով:

Հովհաննես Թադևոսյանի խոսքով՝ պարը պահանջում է ֆիզիկական կատարյալ վիճակ: «Այն ֆիզիկական ծանր աշխատանք է, պարողը մեկ համերգի ընթացքում կարող է կորցնել 2 կգ քաշ»,- ավելացրեց Հովհաննես Թադևոսյանը:

«Երեխային պարի տանելու լավագույն ժամանակը 5-6 տարեկանն է: Այս ոլորտը բարոյական աջակցություն և լուրջ վերաբերմունք է պահանջում»,- հավելեց Գագիկ Կարապետյանը:

Ավարտելով իր խոսքը՝ Գագիկ Կարապետյանն ասաց, թե վաղուց ժամանակն է, որ պարի մասին օրենք ընդունվի:

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է: «Այս տարի պարի օրը նվիրված է առողջ ապրելակերպին և գեղեցիկ լինելուն»,- ասաց Հովհաննես Թադևոսյանը:

Այս առիթով Երևանում և մարզերում կլինեն պարային տարբեր փառատոններ և միջոցառումներ:

Նունե ԱՍԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930