«Ցանկանում ենք քաղաքը դարձնել հարմարավետ, որ մեր քաղաքացիները կարողանան ապրել և ավելանալ մեր քաղաքում»,- ապրիլի 28-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ավագանիի թեկնածու Սոնա Աղեկյանը:
Նա նշեց, որ «Երկիր ծիրանին» գալիս է ազատագրելու մայրաքաղաքը տիրող անարդարություններից, կոռուպցիայից և աղբից: Խնդրեցինք մանրամասնել մեխանիզմները, սակայն Սոնա Աղեկյանը պատասխանեց, որ լիազորված չէ հայտնել այդ տեղեկատվությունը. «Կոռուպցիոն պայքարի համար մենք ունենք հատուկ մեխանիզմներ մշակված: Եվ մեր կուսակցության նախագահը Զարուհի Փոստանջյանն է, իր անցած քաղաքական կենսագրությամբ արդեն մեզ բազմիցս ապացուցել է, և նոր չպետք է ծանոթացնենք ձեզ, թե նա ինչ եղանակներ կամ մեխանիզմներ ունի պայքարելու և՛ կոռուպցիայի, և՛ անարդարությունների դեմ»:
Նկատառմանը, թե բացի Զարուհի Փոստանջյանից, կուսակցության մյուս անդամները հանրությանը ծանոթ չեն, Սոնա Աղեկյանը պատասխանեց. «Երկիր ծիրանի» կուսակցության հիմնադիր անդամները բոլորն էլ ճանաչված մարդիկ են, յուրաքանչյուրն էլ իր ոլորտում, արատավորված չեն քաղաքականության մեջ կամ առանձին բիզնեսներով, դրա համար միգուցե հանրության լայն շերտերը չեն ճանաչում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ