Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեռական բնույթի ոչ մի հայհոյանք չեմ տվել, իրեն վերագրել է». Տիգրան Աթանեսյանը հերքում է Բաբայանին (Տեսանյութ)

Ապրիլ 28,2017 15:22

Երեկ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի, Սիմոն Բաբայանի եւ Արմեն Սողոմոնյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին կողմերն այսօր հակասական մեկնաբանություններ են տալիս:

Հիշեցնենք, որ Սիմոն Բաբայանն այսօր ասուլիսին պնդում էր, որ երեկվա միջադեպի պատճառը Աթանեսյանի ու փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Արմեն Սողոմոնյանի կողմից տեւական ժամանակ սոցցանցերով իրեն վիրավորելն է ու խմբերից մեկում Աթանեսյանի կողմից իր ընտանիքին ուղղված սեռական բնույթի հայհոյանքները: Երեկվա միջադեպի ժամանակ Աթանեսյանն էլ, ըստ Սիմոն Բաբայանի՝ իրեն է հայհոյել ու հարվածել: Պարոն Աթանեսյանը վստահեցնում է, որ չի հարվածել, ասելով՝ «շատ ափսոսում եմ, որ հարված չեմ հասցրել»:

Անդրադառնալով Սիմոն Բաբայանի պնդմանը, թե Արմեն Սողոմոնյանը միջադեպի ժամանակ դիմածնոտային վնասվածք է հասցրել իր հետ պարզաբանման գնացած Արսեն Հարությունյանին, Աթանեսյանը հերքեց, ասելով, թե Արմեն Սողոմոնյանին թիկունքից են հարվածել:

«Ինձ խեղդամահ էր անում Վրեժ Խաչիկյանը»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ պնդելով, որ Սիմոն Բաբայանը ստում է, երբ ասում է, թե Խաչիկյանը իր հետ եկել էր միայն բաժանելու: Հարցին՝ այդ դեպքում ինչպե՞ս է Արսեն Հարությունյանը դիմածնոտային վնասվածք ստացել, փաստաբան Աթանեսյանն ասաց չգիտի. «Այստեղից նա հեռացել է ուրախ ու զվարթ: Դիմածնոտային վնասվածքով մարդը առնվազն ծնոտը բռնում է եւ ուժեղ ցավ է ապրում: Բայց ինքը այստեղից գնացել է ժպտալով»:

Աթանեսյանը նաեւ վստահեցրեց, որ անձամբ ոչ Սիմոն Բաբայանին, ոչ էլ իր ընտանիքին որեւէ սեռական բնույթի հայհոյանք չի տվել. «Եղել է խոսակցություն, որից մի նախադասություն վերագրել է իրեն: Բայց կարող էր գալ ճշտել՝ ինչ է եղել: Սա չէ պատճառը, սա առիթ է եղել: Իսկ պատճառը Փաստաբանների պալատի ղեկավարությանն ուղղված մեր քննադատությունն է»:

Վիճաբանության իրական պատճառներից մեկն էլ՝ ըստ Աթանեսյանի, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կեղծ դիպլոմի մասին քննադատությունն էր. «Նա դիպլոմն առել է «Գլաձորից», ստացվում է, որ սովորելու ընթացքում հասցրել է նաեւ ծառայել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930