ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր փաստաբանների պալատում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ երեկ տեղի ունեցած վիճաբանության մասնակից-փաստաբանները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության, եթե պարզվի, որ նրանք խախտել են փաստաբանական վարքականոնը:
Զոհրաբյանը դեպքի մանրամասներին բազմակողմանի չի տիրապետում, բայց իր համար պարզ է հետեւյալը. «Փաստաբանների վարկանիշը կարող է տուժել: Հասարակության տեսանկյունից՝ ստացվում է, որ փաստաբանները գլադիատորների նման իրենց հարցերն են կարգավորում»:
Արա Զոհրաբյանն անդրադարձավ Տիգրան Աթանեսյանի մեղադրանքին, թե իր վրա հարձակում գործած փաստաբանները գործել են Արա Զոհրաբյանի հանձնարարականով: «Ես տեղյակ չեմ եղել, որ Սիմոն Բաբայանն անձնական հարցեր պարզելու նպատակով գնացել է Աթանեսյանի գրասենյակ: Եթե եղել են սեռական բնույթի հայհոյանքներ Սիմոն Բաբայանի հասցեին, ես ի՞նչ կապ ունեմ այստեղ… Ինչպե՞ս կապ ունեմ այն փաստի հետ, որ Աթանեսյանը սեռական բնույթի հայհոյանքներ է գրառել: Այսինքն, փաստաբանն ինձանի՞ց պետք է թույլտվություն հարցնի՝ իր անձնական հարաբերությունները կարգավորելու համար: Ոչ, սխալվում եք…»:
Կարդացեք նաև
Արա Զոհրաբյանը նաեւ հայտնեց, որ փաստաբան Գեւորգ Գեւորգյանի կողմից հաղորդում են ստացել՝ Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորանքներ հասցնելու առթիվ:
Այլ մանրամասները քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ