Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե խնձորը առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաեւ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 28,2017 12:27

Չի ասվում մի «մանրուքի» մասին, իսկ ինչո՞ւ է ոչնչացվում ադրբեջանական խնձորը։ Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առեւտրի կետերից առգրավվում եւ ոչնչացվում։ Մեզ հետաքրքրում է, թե որ օրենքով է դա արվել։ Եթե ինչ-որ տեղ գրված է, որ Հայաստանում արգելված է ադրբեջանական ծագում ունեցող խնձորի վաճառքը, ապա բան չունենք ասելու։ Բայց նման բան հաստատ չկա։ ՍԱՊԾ-ն լավ կաներ, որ բավարարեր մեր հետաքրքրությունը։ Որովհետեւ եթե խնձորը առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաեւ վտանգավոր նախադեպ կարող է դառնալ։

Վաղն էլ կարող են նույն տրամաբանությամբ թուրքական, ղազախական, պակիստանյան եւ այլ «տհաճ» երկրների արտադրանքի ներկրումն ու իրացումն այստեղ արգելել։

Իսկ եթե խնձորը առգրավել են, քանի որ այն մաքսանենգ ճանապարհով է Հայաստան բերվել, ապա հրապարակեք մաքսանենգների անունները։ Արդեն ասացինք, դա ոչ թե 5 րոպեի գործ է, այլ լավ էլ գիտեն, ով է ներկրել։ Կամ եթե խնձորի այդքան խոշոր խմբաքանակ է մաքսանենգ ճանապարհով ներկրվում, ուրեմն, մաքսային ծառայության համապատասխան պաշտոնյաները, աշխատակիցները պարզապես թերացել են իրենց պարտականությունների մեջ։

Նշանակում է, որ պետք է տեսնենք կարգապահական ինչ-որ քայլեր ՊԵԿ-ի կողմից՝ նկատողություն, խիստ նկատողություն, աշխատանքից ազատում։ Առայժմ այս հարցում էլ է լռություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930