Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Հասրաթյան. «Երեւանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել». «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 28,2017 12:13

Անցյալ շարաթ Երեւանի Սիրահարների այգում բացվեց «Սիրո միություն» արձանը, որի հեղինակները հայտնեցին, որ նույնիսկ նման գեղեցիկ արձանի բացումը անցել է «Փշոտ ճանապարհ»։ Այդ խնդրի, ինչպես նաեւ Երեւանի դիմագծի աղճատման մասին է  զրույցը «Սիրո միություն» արձանի ճարտարապետ, Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ։

– Ըստ Ձեզ, վերջին հինգ տարիներին ի՞նչ զարգացումներ են նկատվում մայրաքաղաքում։

– Երեւանում բազմաթիվ դրական քայլեր են կատարվել՝ բարեկարգման աշխատանքներ, այգիների տնկում, մանկական խաղահրապարակներ են տեղադրվել, նոր ճանապարհներ են կառուցվել, իրականացվում են ծառատունկի ու կանաչապատման աշխատանքներ, իսկ ամբողջ քաղաքը ծաղիկներով է ողողված։

– Բազմիցս խոսվում է Երեւանի դիմագիծը աղճատելու մասին, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Երեւանի քաղաքապետարանը քաղաքի ճարտարապետական տեսքը անաղարտ պահելու համար։

– Երեւանը մի քանի հազար տարվա քաղաք է։ Երեւանի տարածքում կան հին բնակավայրեր՝ Էրեբունին, Շենգավիթը, Կարմիր բլուրը, բայց ափսոսանքով պետք է արձանագրենք, որ առ այսօր երեւանցու կերպարը ձեւավորված չէ: Այսօր սակավաթիվ է այն մարդկանց քանակը, ում պապերը ծնվել են այս քաղաքում եւ ում հիշողությունները կապված են հենց Երեւանի հետ։ Երեւանցու կերպար չկա, որը պահպանում է մայրաքաղաքի դեմքն ու դիմագիծը, որը ի սրտե հոգում է քաղաքի համար։ Միգրացիոն պրոցեսների դեպքում այն, ինչը որ թանկ է մեկի համար, մյուսի համար արժեք չի ներկայացնում։ Բիզնեսը զարգանում է, մարդիկ ներդրումներ են անում, ինչ-որ բան են ուզում փոխել, մեկի համար լավ է, մյուսի համար վատ է, արժեքների կոնֆլիկտ կա։ Դրա համար այս պրոցեսը կարելի է ուղղորդել, բայց հնարավոր չէ կազմակերպել, որ մի ուղղությամբ գնա, սա կարծում եմ, ժամանակի մեջ լուծվող խնդիր է։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930