Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս ստացվեց, որ մեծ քանակությամբ խնձոր է երկիր ներկրվել, իսկ ՊԵԿ-ն ու ՍԱՊԾ-ն բանից անտեղյակ են. «Իրատես»

Ապրիլ 28,2017 11:49

Հայաստանը շատ փոքր երկիր է, և շատ հեշտությամբ կարող են պարզել, թե ում միջոցով է երկիր մուտք գործել անգամ մեկ լուցկու տուփը։

Այս թոհուբոհի մեջ ծանոթներիցս մեկը մի դրվագ հիշեց։ Նոր տարվա նախաշեմին նա իր և ընկերոջ ընտանիքի համար Վրաստանից ամանորյա գնումներ է արել, արկղերով մրգեր, ընդեղեն բերել։

Հայաստանի մաքսակետում երկար կանգնեցրել են, ապրանքները հանել-դրել են և հարցուփորձ արել, թե այսքան ապրանք ինչու է բերում։ Երկար բացատրելուց հետ ճարահատյալ կեսլուրջ-կեսկատակ ասել է, թե երկու հարս ունի, մեկին որ մի բան տանի, մյուսին ոչ, հետը կկռվեն, ստիպված ամեն ինչից երկուսին էլ տանում է։ Վերջը հաջողվել է համոզել և սահմանն անցնել։

Եթե սովորականից շատ գնումներն են արժանանում ուշադրության, ինչպե՞ս ստացվեց, որ մեծ քանակությամբ խնձոր է երկիր ներկրվել, իսկ ՊԵԿ-ն ու ՍԱՊԾ-ն բանից անտեղյակ են։ Իսկ գուցե իրենց հարմար չէ՞ տեղյակ լինելը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930