Երբեք չեմ կարող մոռանալ դեպքը, երբ 2011-ին զորամասերից մեկում խելագարության էին հասցրել 20-ամյա մի զինվորի (անունը նպատակահարմար չենք գտնում նշել)։ Երիտասարդը հոգեբուժարանում պատմում էր, որ իրեն փորձել են բանակում բռնաբարել։
Ցավալի այդ տեսարանին հաջորդում է մեկ այլ տեսարան, որդու կողքին մի բուռ դարձած, խեղճացած հայրն էր։ Չգիտի՝ ինչ անել։ Թվում է՝ առաջին քայլը՝ չհաշվարկված, գնալ ու որդուն այդ վիճակը գցած սրիկաներին սատկացնելն է։
Սակայն խեղճացած, անճար այդ մարդը լրագրողներին միայն ասում էր, թե ֆինանսական խնդիրներ ունի, հիմա ո՞ւմ դիմի, ո՞վ իրեն փող կտա՝ որդու խնդիրները հոգալու համար։
2013թ. Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայողի (անունը չենք հրապարակում) հուսահատ, անելանելի դրության մեջ հայտնված ծնողները, արդարություն չգտնելով, դիմեցին չլսված քայլի՝ որոշեցին որդու դին դնել ՀՀ կառավարության առաջ՝ հույս ունենալով, թե գոնե այդ տեսարանից պատկան մարմինները կազդվեն։ Ծնողների հույսերը չարդարացան։
Կարդացեք նաև
Սպանության գործով առաջին իսկ դատական նիստին սպանված զինվորի հայրը փորձեց ինքնասպանություն գործել հենց դատարանի դահլիճում՝ դուրս թռչել պատուհանից։ Ավելի ուշ նա ասաց, թե այդ քայլին է դիմել հուսահատությունից։
Հայաստանում հուսահատությունը շարժիչ ուժ է. հուսահատությունից կորանում ենք, ընկճվում, խեղճանում, նվաստանում, ինքնասպանության փորձ անում, ինքնահրկիզվում։ Դա էլ կարելի է հասկանալ, ինքնահրկիզվելու, ինքնասպանության փորձից հետո ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քան իշխանությունների դեմ դուրս գալուց հետո…
Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում