Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մուկուչյանն ակնհայտ ստում է եւ պարտակում հանցագործությունը». Լեւոն Զուրաբյանի ամփոփիչ ելույթը՝ ՍԴ-ում

Ապրիլ 28,2017 11:25

Այսօր Սահմանադրական դատարանը հրապարակելու է իր որոշում՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացրած դիմումի հետ կապված:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում վիճարկվում է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումը:

Մինչ ՍԴ-ն կհրապարակի վճիռը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի շտաբի պետ Լեւոն Զուրաբյանը դատարանում հանդես եկավ իր եզրափակիչ ելույթով: Նա ասաց. «Որ ՀՀԿ-ի օգտին ընտրողների վրա ճնշումներ են գործադրել իշխանության հետ սերտաճած մասնավոր ընկերությունների սեփականատերերը, ովքեր այնուհետեւ ՀՀԿ ցուցակով դառնում են պատգամավոր եւ Սահմանադրության խախտմամբ համատեղում ձեռնարկատիրոջ եւ պատգամավորի կարգավիճակները՝ գիտեն բոլորը: Այդ ամենի մասին գիտեն նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները, որոնց համապատասխան հայտարարությունները բազմիցս ընթերցվեցին: Բայց սրա մասին, պարզվում է, չգիտեն նրանք, ում գլխավոր առաքելությունն է վերահսկել ընտրությունների օրինականությունը երկրում եւ ում գլխավոր պարտականությունն է նման հանցագործությունների բացահայտումը եւ մեղավորներին պատժումը, այսինքն՝ ԿԸՀ-ն, դատախազությունը եւ ոստիկանությունը»:

Նա ասաց, որ տարիներ շարունակ այս կառույցները իրենցից պահանջում են ընտրախախտումների կոնկրետ ապացույցներ, ինչը հիմա իրենք տալիս են. «Այստեղ է, որ բացվում է նրանց իրական դեմքը: ԿԸՀ-ն, դատախազությունը, ոստիկանությունը զբաղված են ոչ թե այդ հանցագործությունների բացահայտմամբ, այլ դրանց պարտակումով»:

Դանիել Իոաննիսյանի կատարած ձայնագրությունները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն հանձնարարություն է տվել դպրոցների եւ մանկապարտեզների վարիչներին, որ իրենց աշակերտների ծնողներին ցուցակագրեն ու ցուցակները տան մարզպետարաններին, տեղական ինքնակառավարման մարմիններին: Խոսքը 380 հազար աշակերտների եւ մանկապարտեզային տարիքի երեխաների ծնողների մասին է:

Զուրաբյանը վստահեցրեց, որ ԿԸՀ-ն որեւէ բացատրություն էլ վարույթի ընթացքում տնօրեններից չի վերցրել. «Մուկուչյանն ակնհայտ ստում է եւ պարտակում հանցագործությունը»:

Նա ասաց, որ ԿԸՀ որոշումը չի արտահայտում ժողովրդի ազատ կամքը եւ պետք է ճանաչվի անվավեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930