Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդազարյանը հորդորում է սեւ ակնոցները հանել՝ ՀՀԿ-ն լավ է ընդունվում

Ապրիլ 28,2017 17:30

«Առավոտը» ՀՀԿ-ի ցուցակով առաջադրված կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանին հարցրեց՝ այն մտավորականները, հասարակական գործիչները, որոնք ժողովրդի կողմից սիրված են, ընդունված են, երբ սկսում են ՀՀԿ-ին սատարել, առավել եւս՝ ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվում են, նրանց համարում են վարկաբեկված, Դուք սրան ինչպե՞ս եք վերաբերվում: Նա պատասխանեց. «Իհարկե, վատ եմ վերաբերվում, դա ճիշտ ճանապարհ չի: Դա վիրավորանքի տարբերակներից մեկն է: Դրանով առաջընթաց չի լինի: Ինչ եք կարծում, իմ նույն գործընկերները Երեւանի վա՞տն են ուզում: Ինձ ՀՀԿ-ի ֆրակցիան առաջարկեց ընդգրկվել, եւ ես շնորհակալությամբ ընդունել եմ, որ գուցե փոքր, չերեւացող ինչ-որ բանով, բայց օգտակար լինեմ Երեւանին եւ երեւանցուն»:

Մեր հարցին՝ Միքայել Պողոսյանն ասել էր՝ որ եթե իմանամ ՀՀԿ-ն է, դուրս կգամ, ՀՀԿ-ի կողմից առաջադրվելն ինչո՞ւ է այդքան վատ ընդունվում՝ ըստ Ձեզ, նա պատասխանեց. «Մտավորականների կողմից ՀՀԿ-ն, համենայնդեպս՝ իմ շրջապատում, ես չեմ կարծում, որ վատ է ընդունվում, որովհետեւ հակավոր է սեւ ակնոցները հանել, եւ այդ ժամանակ արդեն ուրիշ հայացքով կնայեք ամեն ինչի»:

Կարդացեք նաեւ

 

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930