Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սնկային հիվանդությունների բուժումը

Ապրիլ 28,2017 13:00

Մարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաեւ բանջարեղենի միջոցով։

Ժողովրդական բազում միջոցներից կարելի է առանձնացնել մի քանի պարզ միջոցներ.
1. 20 գրամ սամիթի սերմն այրել, մի քիչ կարագ խառնել եւ քսել մաշկի եւ ոտքերի սնկերը բուժելու համար:

2. 30 գրամ ծխաբույսը աղալ, խառնել մի փոքր աղ եւ վարդի յուղ: Խառնուրդը քսել սնկերին:

3. 3 ճաշի գդալ մանրացրած սամիթը լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, եռացնել էմալապատ փակ ամանում 15 րոպե, քամել եւ օգտագործել արտաքին թրջոցների համար:

4. Վերցնել 1 ճաշի գդալ մանուշակի խոտը, լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, տաքացնել 15 րոպե էմալապատ ամանում, թողնել 30 րոպե, քամել եւ օգտագործել արտաքին թրջոցների համար:

5. Արտաքին օգտագործման համար կիտրոնի հյութը հանել եւ թրջոցների ձեւով դնել սնկերի վրա` այն բուժելու նպատակով:

6. 2 ճաշի գդալ մանրացրած բարդու տերեւները լցնել 1 բաժակ տաք ջրի մեջ, տաքացնել թույլ կրակի վրա 5 րոպե, թողնել 1 ժամ, քամել եւ օգտագործել թրջոցների ձեւով՝ սնկային հիվանդության բուժման համար:

7. Փիփերթն աղալ, մի փոքր աղով շաղախել եւ քսել սնկերին:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

27,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930