1. 2 կիլոգրամ ղանձիլամերի (морозник) վրա ավելացնել 40 լիտր եռացրած ջուր, հովացնել ըստ նախընտրության եւ լոգանք ընդունել 10 րոպե՝ հոդերի բորբոքային հիվանդության ժամանակ: Լոգանքից հետո պարտադիր պառկել անկողնում ոչ պակաս, քան 2 ժամ: Այն կրկնել 3 օրը 1 անգամ:
2. Վերցնել ուռենու ճյուղեր, վրան ավելացնել նռենու արմատ, մանրացնել (2-ական կիլոգրամ, հավասարաչափ), ավելացնել 10 լիտր ջուր, եռացնել եւ ընդունել լոգանք հոդացավերի բուժման համար: Սա եւս կրկնել 3 օրը մեկ:
3. Վերցնել հավասար քանակով ուրց, սեւ սիսեռ, չաման եւ այս բոլորը միասին աղալ, շաղախել ձիթապտղի յուղով եւ օրական 4 անգամ, 30-ական գրամ ուտել որովայնային ցավերի, ոսկրացավերի եւ անդամալուծության ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
27,04.2017