2009-ի հերթական քարոզչահոլովակում Հանրապետականը վստահեցնում է, որ ապագա Երեւանում երիտասարդներն օգնելու են ծերերին բարձրանալ տրանսպորտ եւ ավարտելու է կիսատ թողած բոլոր գործերը։
Հայ Ազգային Կոնգրեսն իր քարոզչահոլովակներում երեւանցիներին շարունակում է զգուշացնել Հանրապետական աղետից: Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում է, որ ոչ մի լավ բան չի կարելի սպասել գործող իշխանությունից. «Այո, կարող է քաղաքապետերից մեկը մի քիչ ավելի ծառ տնկի, մի քիչ ավելի ասֆալտ փռի: Ժակ Շիրակը եղել է Փարիզի երկարատեւ տասնյակ տարիներ քաղաքապետը: Ոչ մի ծառ չի տնկել: Նա ղեկավարել է համակարգը, նա իրականացրել է քաղաքի կենսագործունեության եւ զարգացման հրաշալի ծրագիր, որից հետո արժանացել է իր երկրի նախագահի պաշտոնին»:
«Բարգավաճ Հայաստանի» քարոզչական հիմնական ասելիքը շարունակում է ձեւակերպել կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա հիշեցնում է, որ քաղաքապետի իրենց թեկնածուն Հարություն Քուշկյանն է, եւ իրենց նպատակն արդար է. «Մենք պետք է վերականգնենք այն, ինչ-որ մի քիչ մոռացել ենք, մենք վերականգնենք իսկական երեւանցու կերպարը: Մենք պարտավոր ենք մասնակից լինելու մեր Երեւանի կայացման, զարգացման գործում»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
Կարդացեք նաև
https://www.youtube.com/watch?v=DSitmswsalM