ԱՄՆ Կոլորադո նահանգի օրենսդիր մարմինը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է thedenverchannel.com-ը։ Ներկայացուցիչների պալատի և Սենատի անդամները միաձայն քվեարկել են բանաձևի ընդունման օգտին։
«Մենք աջակցություն ենք հայտնում Հայաստանի… և հարևան երկրների միջև կառուցողական և կայուն հարաբերություններին՝ հիմնված Հայոց ցեղասպանության փաստերի և շարունակվող հետևանքների գիտակցման վրա»,- ասվում է բանաձևի տեքստում։
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ