Արդեն 7 տարի է` ապրիլի 24-ից մի քանի օր անց հասարակական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների ներկայացուցիչները, դպրոցականները եւ ուսանողները, կամավորության սկզբունքով, «երկրորդ կյանք» են հաղորդում Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներին:
«Ծաղկահավաք» միջոցառումը կազմակերպվում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, այս տարի կազմակերպչական աշխատանքները հանձն է առել նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական խումբը: «Ծաղկահավաք»-ին ներկա էր նաեւ Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
Կարդացեք նաև
«Արդեն երկրորդ տարին է` մասնակցում եմ ծաղկահավաքին: Շատ կարեւոր քայլ է իրականացվում, մարդիկ իրենց հարգանքի տուրքն են մատուցում` գալով Ծիծեռնակաբերդ ծաղիկներով, եւ այս միջոցառումը հարգանքի յուրահատուկ շարունակությունն է: Տպավորված եմ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, հատկապես` երիտասարդների»,- մեզ հետ զրույցում ասաց Մաթիաս Քիսլերը:
Մերի ԻՍԱՅԱՆ