Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ընտանիքով, բարեկամներով ու ընկերական շրջապատով մեկնել է Մոսկվա՝ կրտսեր որդու, Չինաստանում կրթված Խաչատուր Բալասանյանի հարսանիքն այնտեղ նշելու։ Դատելով քաղաքապետի ազգակցականների ֆեյսբուքյան գրառումներից՝ Մոսկվա է մեկնել բավական մեծ պատվիրակություն։
Քաղաքապետն այնտեղ կմնա մոտ մեկ շաբաթ, քանի որ պատրաստվում է նաև հանդիպել մոսկվաբնակ մեծահարուստ գործարարների հետ՝ հորդորելով նրանց հետևել վարչապետ Կարեն Կարապետյանի օրինակին ու ներդրումներ անել «Կումայրի» արգելոցում։
Նշենք նաև, որ Բալասանյանները Մոսկվա են մեկնել ոչ թե Գյումրիից՝ «Պոբեդայով», այլ Երևանից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ