Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր չհայտարարված այց է իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանի ներկայացուցիչները հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակի, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ