Մանկագրության ոլորտում հեղինակավոր «Հանս Քրիստիան Անդերսենի» գրական միջազգային մրցանակի հավակնորդ դարձած «Հայաստանի գրողների միության» նախագահ Էդվարդ Միլիտոնյանի և «Փոքրիկ Նոբելյան» կոչվող մրցանակաբաշխության մասին խոսեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և «Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի» նախագահ Ռուզան Տոնոյանը:
Էդվարդ Միլիտոնյանի խոսքով Հայաստանը՝ նմանատիպ մրցանակաբաշխությունների մասնակցության փորձ գրեթե չունի:
«Մանկագրության ոլորտը ամենափխրուններից է՝ հատկապես թարգմանության և ճանաչման տեսանկյունից: Նախարարությունները պետք է աջակցեն և հետևողական լինեն տարածման հարցում: Մանկական գրքերը պետք է հրապարակեն հայտնի հրատարակչությունները»,- ասաց Էդվարդ Միլիտոնյանը: Ավելացրեց նաև, որ կարևոր է հայ գրական – գեղարվեստական ճաշակը ճանաչելի՝ համաշխարհային հարթակում. «Սա ունի միավորիչ հանգամանք. սփյուռքահայությունը կհամախմբվի գրականության շուրջ»:
Կարդացեք նաև
Ռուզան Տոնոյանը խոսեց «IBBY» կազմակերպության մասին:
«IBBY»-ին Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե է, մանկական գրքի քաղաքականությունը խթանող կառույց , որը ստեղծվել է 1953 թվականին՝ Ցյուրիխում: Հայաստանը 2012 թվականից անդամակցում է կազմակերպությանը:
Մանկական գրականության ոլորտում ամենահեղինակավոր նախագծերից է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակը»,- հավելեց Ռուզան Տոնոյանը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մրցանակաբաշխությանը ՝ եվրոպական երկրների աջակցությամբ ներկայացրել է 10-ը գիրք՝ թարգմանված աշխարհի տարբեր լեզուններով:
Մրցանակաբաշխությանը ներկայացել է 33 երկիր:
Արդյունքները հայտնի կդառնան Ստամբուլում՝ 2018 թվականի ապրիլի 2-ին, Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը:
Նունե ԱՍԼԱՆՅԱՆ