Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են Հայաստանում հայտնվել ադրբեջանական խնձորները

Ապրիլ 27,2017 19:40

Հայաստան սննդամթերք ներկրողներից տեղեկացանք, որ մեծ աղմուկ հանած ադրբեջանական խնձորները  Հայաստան ներկրվել են Վրաստանից՝ մանր ներկրողների միջոցով:

Ըստ օրենքի ՝ յուրաքանչյուր ֆիզիկական անձ իրավունք ունի առանց մաքսավճարի Հայաստան ներկրել մինչեւ 50 կգ սննդամթերք: Ոչ մեծ քաշով այդ սննդամթերքը Հայաստան ներկրելիս լաբորատոր հետազոտության չի ենթարկվում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները ադրբեջանական խնձորը վաճառքից հանելու համար ներկայումս Տավուշի մարզի սննդի խանութներում ստուգումներ են կատարում:

Մեր տեղեկություններով՝ Տավուշի մարզի 3 խանութներում ադրբեջանական խնձոր է հայտնաբերվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930