Ապրիլի 27-ի կեսօրին Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակում հանդիսավորությամբ բացվեց արցախյան պատերազմում անհայտ կորածների պուրակ:
Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Տավուշի մարզից անհայտ կորել է 15 հոգի, որից 2-ը՝ամուսիններ: Պուրակը հիմնվել է անհայտ կորածների հարազատների կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Իջեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին անհատ կորածների հարազատները:
Օրվա խորհրդի կապակցությամբ ելույթ ունեցան Հայկական կարմիր խաչի ընկերության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Վաչիկ Սարիբեկյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Վարդան Ալեքսանյանը: Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը օրհնության խոսք ասաց, տերունական աղոթք հնչեցրեց:
Կարդացեք նաև
Տավուշի մարզից անհայտ կորածների հարազատները կտրեցին պուրակի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը: Անհայտ կորածների հարազատները պուրակում եղեւնիներ տնկեցին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ