Լրահոս
Օրվա լրահոսը

Ռալֆ Յիրիկյանը՝ պատվերի եւ իրենց իմիջին «խփելու» մասին

Ապրիլ 27,2017 17:49

Aravot.am-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից հետաքրքրվեց` իրականությանը համապատասխանո՞ւմ է մամուլում եւ սոցցանցերում շրջանառվող մի տեղեկություն, թե ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ղեկավարությունը ՀՀ իշխանություններին դեռեւս Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք փորձել է համոզել Հայաստանի տարածքում արգելել ինտերնետ հեռախոսակապը (skype, viber եւ այլն), որպեսզի դրա փոխարեն մարդիկ օգտվեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի ծառայություններից ու իբր այժմ եւս Ռալֆ Յիրիկյանը սպասում է նոր կառավարության ձեւավորմանը, որպեսզի ինտերնետ կապն արգելելու առաջարկով դիմի վերջինիս:

«Միշտ փորձում են մեր ընկերության անունը կապել քաղաքական որեւէ ուժի հետ, որն իրականությանը չի համապատասխանում, այդ տեղեկությունն էլ անհիմն է, ապատեղեկատվության փորձ է եւ հավանաբար պատվեր: Ակնհայտ երեւում է, որ սուտ տեղեկության տարածումով փորձ է արվում խփել մեր ընկերության իմիջին, բացասականություն հաղորդել:

Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կկարողանա մտածել բաժանորդներին ինչ-որ մի բանից զրկելու մասին, դա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Մենք OTT (over-the-top) հավելվածների մասին քանիցս խոսել ենք, բայց կան ոլորտը կարգավորող մարմիններ, եւ իրենց իրավասությունն է դրանով զբաղվելը, իսկ մենք չենք կարող մեր բաժանորդներին զրկել հնարավորություններից, որոնք առկա են ոչ միայն մեր, այլեւ գլոբալ շուկայում»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրենը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930