ՀՀ բնապահպանության նախարարությունը պարբերաբար ստանում էր ահազանգեր և մամուլում տեղ էին գտնում հրապարակումներ, որոնց հեղինակները պնդում էին, որ հաճախ այցելելով Շաքիի ջրվեժ, այնտեղ ականատես են լինում նրա ոչ լիարժեք տեսքին:
Նախարարությունը, կարևորելով բնության հուշարձանի պահպանության առաջնահերթությունները, ինչպես նաև էկոտուրիզմի խթանումը, բանակցություններ և քննարկումներ է կազմակերպել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի ներկայացուցիչների և ոլորտի մասնագետների հետ:
Քննարկումների արդյունքում որոշվել է վերանայել «Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ՍՊԸ-ին տրված ջրօգտագործման թույլտվությունը: Նոր ջրօգտագործման թույլտվությամբ սահմանվել է «Շաքի» ՓՀԷԿ-ի շահագործման համար գետից ջրառի նոր ռեժիմ, ըստ որի` ընկերությունը Շաքի գետից լիարժեք ջրառ կարող է անել միայն մարտի 15-ից ապրիլի 30-ը` 11:00-ից 17:00-ից, մայիսի 1-ից սեպտեմբերի 30-ը` 11:00-19:00-ից, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 15-ը` 11:00-17:00 ժամանակահատվածներից դուրս:
Կարդացեք նաև
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն