Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Թուրքիան չեղարկել ԵԽԽՎ պատվիրակի այցը Անկարա

Ապրիլ 27,2017 16:59

«Ցավում եմ, որ թուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց իմ այցը Թուրքիա: Ես ցանկանում էի կառուցողական զեկույց պատրաստել և համագործակցել Թուրքիայի հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ Գերմանիայի պատվիրակության անդամ Բեռնդ Ֆաբրիտիուսը:

Հետաքրքրվեցինք` այդ չեղարկումը կապ ունի՞ ԵԽԽՎ-ի` մեկ օր առաջ ընդունած զեկույցի հետ, համաձայն որի`Թուրքիայում վերսկսվում է մոնիտորինգը, պարոն Ֆաբրիտիուսը պատասխանեց. «Ունեցել եմ կարճ զրույց Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահի հետ, և նա ինձ ասաց, որ Թուրքիայի կառավարության որոշումը ԵԽԽՎ-ի` մեկ օր առաջ ընդունած որոշման արդյունքն էր: Ես դիմել եմ նաև ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակությանը, որպեսզի բարձրացնեն այս հարցը, քանի որ ես ցանկանում եմ մեկնել Անկարա և շարունակել կառուցողական համագործակցությունը: Կարևոր է ունենալ երկխոսություն Թուրքիայի հետ»:

Գերմանացի պատվիրակը հայտնեց, որ իրեն դեռ պատասխան չեն տվել. «Սպասում եմ: Ես դեռ իմ թռիչքները չեղյալ չեմ հայտարարել: Մայիսի 2-ին է թռիչքը, իսկ մայիսի 3-ից սկսած հանդիպումներ կային պլանավորված Թուրքիայի
արդարադատության նախարարի և սահմանադրական դատարանի նախագահի հետ: Եթե իրենց որոշումը հետ վերցնեն, ես կգնամ Անկարա, բայց դեռ սպասում եմ: Իհարկե, ես չեմ կարող այնտեղ գնալ որպես զբոսաշրջիկ»:

Նշենք, որ գերմանացի պատվիրակը զեկույց է պատրաստում «իրավական պետության սկզբունքներին Թուրքիայի հավատարմությունը» թեմայով:

Ես ունեի Վենետիկի հանձնաժողովի արդյունքները, բայց ցանկանում էի ինքս մեկնել Թուրքիա ու ծանոթանալ իրավիճակին. «Ես կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանը վերանայել իրենց որոշումը: Եթե անգամ չվերանայեն էլ, վստահաբար շարունակելու եմ զեկույցի պատրաստումը: Եվս մեկ անգամ շեշտեմ, որ այդ զեկույցը չի լինելու պատժամիջոց, այլ իմ ցանկությունն է կառուցողական առաջարկներ ներկայացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930