Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու երեխայի մահվան մեջ մեղադրվող բժշկուհի Անահիտ Պետրոսյանի դատավճիռն ուժի մեջ է մտել

Ապրիլ 27,2017 16:55

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված  արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի փոխանցմամբ՝ դատապարտված բժշկուհին օրեր առաջ տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք՝ կողմերի բողոքների արդյունքում կայացված վճռով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. հունիսի 2-ի վճիռը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ չէր ընդունել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930