Գյումրու «Սուրբ Յոթվերք» եկեղեցու հետնամասում, որը նույնպես «Կումայրի» արգելոց- թանգարանի տարածք է, տուն է գնել հայտնի բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի խնամին։ Այս տեղեկությունը Aravot․am-ի հետ զրույցում հաստատեց Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը՝ նշելով, որ վերջինիս գնած տունը կապ չունի վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Գյումրու պատմական հատվածում տուրիզմի զարգացման համար իրականացվող ծրագրի հետ։
Նշենք, որ Արա Մինասյանը Գյումրու կենտրոնում տուն է գնել վարչապետից առաջ։ «Ինքը գնել է սեփական տուն, սկսել է վերականգման աշխատանքները, ես չգիտեմ օգտագործման նպատակը, ենթադրում եմ ու նաև ինձ հասած տեղեկություններով՝ որպես գրասենյակ է ծառայելու։ «Յոթ վերք» եկեղեցու հարևանությամբ է, մի շինություն, որը երկար տարիներ չէր օգտագործվում, սեփականատերը տեղում չէր, մնացել էր այդ շինությունը։ Շատ լավ քայլ է արել․ էդ շինությունը նույնպես փրկվում է։ Գիտեք ինքը կիսով չափ գյումրեցի է, շատ շահագրգռված է, որ «Կումայրի» արգելոցի շենքերը փրկվեն, որ մեր քաղաքում գործեր կատարվեն։ Գիտեք, որ անցած տարի էլ կայարանում գյումրեցի երկաթուղայինների հուշապատը կառուցել տվեց։ Արա Մինասյանը շատ կապված է մեր քաղաքի հետ, մշտապես այցելում է, հետաքրքվում է, ուզում է օգուտ տալ։ Ցանկացած ներդրող, որը մեր քաղաքում ձեռք է բերում «Կումայրի» արգելոց տարածքի հուշարձան շենքերից և ուզում է վերականգնել, դա ամենամեծ ներդրումն է մեր քաղաքի զարգացման համար»,- ասաց քաղաքի գլխավոր ճարտարապետը։
Կարդացեք նաև
Մենք եղանք պարոն Մինասյանի գնած տանը, այնտեղ ակտիվ շինարարություն էր ընթանում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի «Առավոտ»-ի խմբագրություն Ձեզ ենք դիմում խնդրանքով,որ Ձեր լրագրողը լուսաբանի,թե ինչ է կատարվում Շիրակի Պետական Համալսարանի բակում,որտեղ նորանշանակ ռեկտորը ցեղասպանության է ենթարկում այգին՝ ոչնչացնելով բարդիները:Երևանի Դավթաշենում «էթված» բարդիների պատմության մեղավորը ձերբակալված է,իսկ այդ օրինազանցությունը մեկնաբանեց նույնիսկ Սերժ Սարգսյանը:Ո՞վ է պատասխան տալու Գյումրու Անի թաղամասի տասնյակից ավել բադրիների էթման համար:Թե դա մայրաքաղաքային մամուլին չի էլ հետաքրքրում: