Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի փոխքաղաքապետ. «Մետրոյի նոր կայարանների կառուցման գումարները հասանելի չեն Երևան համայնքի համար»

Ապրիլ 27,2017 16:42

«Մեդիա կենտրոնում» Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը անդրադարձավ «Ելք» դաշինքի խոստմանը, թե ընտրվելու դեպքում մետրոյի նոր կայարան կկառուցեն:

«Բնական է, որ ցանկացած քաղաքային իշխանության համար երազանք է մետրոպոլիտենի նոր կայարան կառուցելը: Մենք 2013 թվականին Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ և դրամաշնորհային միջոցներով պատվիրեցինք մետրոպոլիտենի երկու նոր կայարանների կառուցման իրագործելիության ուսումնասիրությունը, նրանք ներգրավեցին միջազգային խորհրդատու, որը ներկայացրեց նաև հաշվետվություն:

Խոսքը Աջափնյակ վարչական շրջանում երկու նոր կայարանների կառուցման մասին էր, որի մի մասը դեռ սովետական ժամանակահատվածից կառուցված է: Մանրամասն ուսումնասիրություններ ներկայացվեցին, ներկայացվեց նաև դրա արժեքային գնահատականը. երկու նոր կայարանների կառուցումը կազմում է 250 միլիոն եվրո: Եվ ես նաև որպես Երևան համայնքի բյուջեի ֆինանսական պատասխանատու՝ վստահաբար կարող եմ ասել, որ այն խոստումները, թե քաղաքային իշխանությունները կարող են իրենց քաղաքային հնարավորությունների շրջանակներում տալ մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցման, առնվազն իրատեսական չեն»,- ասաց նա:

Վահե Նիկոյանը հավելեց, որ այդ գումարները հասանելի չեն Երևան համայնքի համար: Ասուլիսին ներկա «Ելք» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ դաշինքը համարում է, որ Երևանի խնդիրներին վերաբերող ցանկացած հարցի լուծում հնարավոր է իրականացնել Երևանի բյուջեի ծախսերի օպտիմալացման և ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով. «Դա հնարավոր է իրականացնել պետբյուջեի սուբսիդավորմամբ, որովհետև այն մեծ խնդիրների լուծման մասշտաբը, որը կարող է ընդգրկել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցումը, ամբողջությամբ վերաբերում է Երևան քաղաքին և շատ մեծ խնդիր կարող է լուծել: Բնականաբար, դա կարող է նաև լինել միջազգային տարբեր վարկատու կազմակերպությունների կողմից վարկի տեսքով, և այդ վարկը թերևս կարող է լինել ամենաարդարացվածներից մեկը, որովհետև մենք գիտենք, որ տրանսպորտին վերաբերող խնդիրները պարունակում են շատ մեծ տնտեսական բաղադրիչ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930