Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանիի» համակիր. «Նայեք վարորդների վիճակին՝ կեղտոտ եղունգներով, անթրաշ, «նակոլկեքով», անքուն, քրտնահոտով»

Ապրիլ 27,2017 16:21

«Երևան քաղաքի տրանսպորտը այդպես բարդ համակարգ չէ, որ ֆինանսական մեծ վերլուծություններ անենք»,- ապրիլի 27-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության համակիր Խաչատուր Խաչատրյանը:

Նա աբսուրդ է համարում բիզնես նկատառումներից ելնելով տրանսպորտի գինը բարձրացնելը: Ըստ նրա, քաղաքապետարանը պետք է հարցին մոտենա հանրության շահերի տեսանկյունից: Խաչատուր Խաչատրյանի կարծիքով՝ էլեկտրոնային համակարգը վաղուց արդեն պետք է ներդրված լիներ:

Նա հավելեց. «Վերևից, երբ որ տրվում է լիցենզիա, նրանք պետք է հաշվի առնեն, թե երթուղային տաքսիները իրար ինչքանով են խանգարում, ինչքանով է նպաստում: Եվ հետո նայեք վարորդների վիճակին՝ կեղտոտ եղունգներով, անթրաշ, «նակոլկեքով», անքուն, քրտնահոտով: Վարորդը  առանց սափրվելու պետք է դուրս չգա, պետք է լինի «դուշեվոյ», հանգստի սենյակ: Սա մարդկանց կյանքերի հետ կապված գործ է՝ 7-10 տեղանոցում լցվում է 20 հոգի, ինչ 7-ին տանես կործանման, ինչ 20-ի՞ն: Հիմա այդ մարդը անքուն է, իր երկու կոպեկ աշխատելու համար 10 ժամի տեղը 12 ժամ է աշխատում, սրանք բոլորը խնդիրներ են»:

Ըստ Խաչատուր Խաչատրյանի՝ պահանջվում է մարդկային մոտեցում, հարգանք, հոգատարություն. «Եթե լինի ցանկություն, նպատակասլացություն, բոլորովին դժվար չէ հավաքել մասնագետներ, ստեղծել խումբ, հանձնարարել աշխատանքներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930