Լրահոս
Օրվա լրահոսը

1909 թ. Ադանայի կոտորածը` երեք զեկույցի համաձայն. Akunq.net

Ապրիլ 27,2017 16:02

«Արաս» հրատարակչությունն ընթերցողներին է ներկայացնում 1909 թ. Ադանայի կոտորածից անմիջապես հետո պատրաստված երեք զեկույց:

1909 թ. ապրիլին Ադանայի վիլայեթում կատարված և 20 հազարից ավելի (30 հազար-Ակունքի խմբ.) հայի կյանք խլած կոտորածները թե՛ կայսրության ներսում, և թե՛ դրսում մեծ արձագանք էին գտել:

Այս աշխատությունը, որի առաջաբանը գրել է Թաներ Աքչամը, և որտեղ տեղ են գտել 40-ից ավելի պատմական լուսանկարներ, ներառում է երեք զեկույց՝ «Ադանայի դեպքն ու պատասխանատուները (Կարապետ Չալյան)», «Թե ինչպես Ադանայում արդարությունը դատապարտվեց (Արթին Արսլանյան)», «Ադանայի զեկույցը (Հակոբ Պապիկյան)», որոնք պատմում են Ադանայի կոտորածից առաջ և հետո կատարված դեպքերի մասին:

Չալյանի ու Արսլանյանի զեկույցները, որոնք հեղինակների կողմից օսմաներեն գրի են առնվել կոտորածների ժամանակ, որպես վկայություն, շուրջ 106 տարի անց ընթերցողների դատին են ներկայացվում թուրքերենով:

Իսկ դեպքերից անմիջապես հետո օսմանյան խորհրդարանի կողմից ուղարկված պատվիրակության անդամ, Ադրիանապոլսի պատգամավոր Հակոբ Պապիկյանի զեկույցը կարևոր նկատառումներ է պարունակում պետ. պաշտոնյաների պատասխանատվության և վիլայեթում առկա իրավիճակի վերաբերյալ:

Հատված Թաներ Աքչամի առաջաբանից

«Ի՞նչ անուն տալ 1909 թ. Ադանայի կոտորածներին»

1894-96 թթ. հայկական ջարդերի և 1915 թ. Հայոց ցեղասպանության միջև կարծես կապող օղակ հանդիսացած 1909 թ. Ադանայի կոտորածն իրականում ի՞նչ կապ ունի այս երկու մասսայական կոտորածների հետ: Հայտնի է, որ որոշ հայ պատմաբաններ նշում են 1894-1923 թթ. ձգվող ուղու մասին: Անգամ կան պատմաբաններ, ովքեր ասում են, թե 1909 թ. 1915 թ. նախապատրաստությունն էր, ինչ-որ առումով` 1909 թ. «փորձ»: Իրականում կարո՞ղ ենք խոսել մի ուղեգծի մասին, որն սկսում է 1894-96 թթ. կոտորածներով, ձգվում մինչև 1909 թ. Ադանայի ջարդեր և այնտեղից էլ շարունակվում մինչև 1915 թ. Հայող ցեղասպանությունը: Թե՞, ինչպես նախընտրում են ասել բազմաթիվ թուրք պատմաբաններ, 1894-96 թթ., 1909 թ. ու 1915 թ. միմյանցից ամբողջովին անկախ, իրարից տարբեր դեպքեր են:

Հավանաբար, իսկական պատմաբանի արվեստը նրանում է, որ այս երեք մեծ աղետի միջև եղած տարբերություններն ու նմանությունները հաշվի առնելով` կարողանա ընդհանուր հեռանկար գտնել… Դեռ այնքան գործ կա անելու…

Նյութի մանրամասները կարդացեք Akunq.netի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930