Aravot.am-ի հետ զրույցում Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Գարիկ Հարությունյանն անդրադառնում է Russia Today-ի՝ Ադրբեջանի բանակին առնչվող հրապարակմանը, որում նշվում է, թե՝ Global Firepower ռազմական հզորության վարկանիշով՝ Ադրբեջանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով Հայաստանից, որը գտնվում է 34-րդ տեղում:
Մեր զրուցակիցն ընդգծում է, որ Global Firepower-ի աղբյուրները եւ մեթոդաբանությունը կասկածելի են:
Ինչ վերաբերում է հոդվածում մատնանշված՝ Ադրբեջանի պաշտպանական ծախսերի քանակին, Գարիկ Հարությունյանը նկատում է, որ ընթացիկ տարվա համար Ադրբեջանի ռազմական բյուջեն իրականում նվազել է:
«Նախ, ընդհանուր բյուջեն է նվազել, քանի որ ներկայում նավթի արդյունահանումից ավելի քիչ գումար են ստանում: Այս տարի ստիպված խնայողություններ են անում՝ կրթության եւ մշակույթի ոլորտների հաշվին, որ գումարներ հատկացնեն ռազմական ոլորտին: Ընդ որում, ի սկզբանե այդ գումարները չէին նախատեսվել ռազմական ոլորտի համար, բայց 700 միլիոն դոլար ուղղեցին ռազմական բյուջեին՝ վերջինս դարձնելով 1,5 միլիարդ դոլար»,-ասում է Գարիկ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ