Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը կքննի երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի մահվան գործը

Ապրիլ 27,2017 15:34

2013 թ. հունվարի 2-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երկու տարեկան, երեք ամսական Լիա Միսակյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի կողմից մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (Կյանքի իրավունք) և 13-րդ (Իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) հոդվածների խախտման հիմքով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք՝ 2015 թ. հունիսի 15-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց «Արաբկիր» ԲԿ բժիշկներ Լ. Վարդանյանին և Զ. Այվազյանին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ)՝ նրանց դատապարտելով ազատազրկման, համապատասխանաբար, երկու տարի և երկու տարի, վեց ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատիժ նշանակելու, և համաներմամբ ազատ արձակեց: Ավելի ուշ տուժող կողմի վճռաբեկ բողոքի հիման վրա ՀՀ Վճռաբեկ դատարանը լրացուցիչ պատժի մասով բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և գործն այդ մասով ուղարկեց առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

ՄԻԵԴ ներկայացված գանգատով հիմնավորումներ են ներկայացվել պետության կողմից ոչ արդյունավետ քննություն իրականացնելու մասին, որը չի հանգեցրել մեղավորների բացահայտմանը, դատապարտմանը և համարժեք պատժի նշանակմանը: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ պետությունը թերացել է իր՝ անձանց կյանքը և առողջությունը պաշտպանելու պոզիտիվ պարտականությունները կատարելիս. «Արաբկիր» ԲԿ-ից ստացված փաստաթղթերի համաձայն՝ Բժշկական կենտրոնում, տոնական օրերով պայմանավորված, թույլ վերահսկողություն է եղել, բուժսպասարկումն իրականացվել է ցածր մակարդակով, որն էլ հանգեցրել է բուժվող հիվանդի մահվան: Իսկ բժշկական անձնակազմի նկատմամբ նշանակված պատիժը կրել է ձևական բնույթ, պետությունն անգամ չի դադարեցրել բժշկական գործունեությամբ զբաղվելու նրանց լիազորությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել է դիմումի ստացումը. գործը քննության կառնվի առաջին իսկ հնարավորության դեպքում:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930