Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում հյուրընկալեց Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդին:
Թագավորի մասնակցությամբ նիստը, սակայն, չնախագահեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը: Իսպանիայի թագավորի ելույթի ընթացքում Ագրամունտն անգամ նիստերի դահլիճում չէր:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ում պատվիրակներն արդեն վստահորեն հայտարարում են, որ վաղը` գարնանային նստաշրջանի վերջին օրը, Պեդրո Ագրամունտը հրաժարական է տալու: Քաղաքական խմբերի հետ համաձայնություն էր ձեռք բերվել, որ նա դիմավորի Իսպանիայի թագավորին ու հաջորդ օրը հրաժարական տա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ