Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը սպառնաց՝ դատական նիստը կանցկացվի առանց Ղարագյոզյանի ու Արարատ Խանդոյանի

Ապրիլ 27,2017 15:17

Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանի՝ դատական նիստերի դահլիճից հեռացվելուց հետո Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տասը րոպե ընդմիջում հայտարարեց:

Հիշեցնենք, որ Խանդոյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր միջադեպ գրանցվեց: Նախորդ դատական նիստի ժամանակ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ այսօր մեղադրողի առարկությունները հունից հանեցին Խանդոյանին, նա սկսեց միջամտել, ինչի պատճառով նախագահող դատավորը դատական սանկցիա կիրառեց նրա նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից:

Տասը րոպե ընդմիջումից հետո Արա Ղարագյոզյանը հայտարարեց, որ ինքը նույնպես չի կարող մասնակցել նիստին, քանի որ նախ իր պաշտպանյալը հեռանալուց առաջ հայտարարեց՝ առանց իրեն ինքը չմասնակցի նիստին, բացի այդ էլ, ինքը Խանդոյանի հետ հանձնառություն ունի՝ առանց իր պաշտպանյալի ինքը որեւէ գործողություն չանի. «Ոնց կարող եմ մասնակցել այդ ապօրինի դատավարությանը, եթե իմ պաշտպանյալը չկա»:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ հայտարարեց, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշում կընդունի ու այդ հարցով կդիմի փաստաբանների պալատ:

Մնացական Մարտիրոսյանը նաեւ հայտնեց, որ հանրային պաշտպան կհրավիրեն ու դատական նիստը կանցկացվի առանց Ղարագյոզյանի ու Արարատ Խանդոյանի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930