Լրահոս
Օրվա լրահոսը

Լիդիանը հայտարարում է Անկախ խորհրդատվական խմբի կազմավորման մասին

Ապրիլ 27,2017 15:10

Լիդիանը ուրախ է տեղեկացնել, որ ձևավորվել է Անկախ խորհրդատվական խումբ, որում ընդգրկված են լինելու բնապահպանական և սոցիալական ոլորտներում հայաստանյան և միջազգային փորձագետներ: 7 անդամից բաղկացած Խումբը իրականացնելու է Հայաստանում Ամուլսարի ծրագրի մոնիտորինգը, հետևելով, որ այն իրականացվի պարտավորվածությանը համաձայն՝ հանքարդյունաբերության ոլորտում միջազգային լավագույն փորձին համապատասխան: Խումբը նախագահելու է պատասխանատու հանքարդյունաբերության և կոնֆլիկտների կառավարման ոլորտում միջազգային հեղինակավոր փորձագետ դոկտոր Ջոն Հարքերը:

Խմբի անդամները պարբերաբար հանդիպելու են՝ ծրագրի ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար և կայուն զարգացմանն առնչվող խնդիրների վերաբերյալ տրամադրելու են անկողմնակալ և առարկայական խորհրդատվություն: Սա ներառում է բնապահպանական կառավարումը, սոցիալական կառավարումը, հանրային առողջությունը, ջրի կառավարումը, ինչպես նաև կենսաբազմազանությունը, թափոնների և ցիանիդի կառավարումը, սոցիալ-տնտեսական զարգացումը և մարդու իրավունքները:

Խումբը կապի մեջ կլինի Ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ և լիազորված կլինի՝

Անաչառ գնահատել Ամուլսարի ծրագրի սոցիալական, բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող ազդեցությունները և դրանց կառավարման ուղղությամբ Լիդիանի նախաձեռնություններն ու ծրագրերը,

Հանգամանորեն ուսումնասիրել և խորհրդատվություն տրամադրել Ընկերությանը շահագրգիռ կողմերի ներգրավման վերաբերյալ և

Իրականացնել միջազգային լավագույն չափանիշների կիրառման մոնիտորինգ և այդ մասին տեղեկատվություն տրամադրել:

Խումբը անմիջականորեն առնչվելու է Ամուլսարի հանքի շահագրգիռ կողմերի հետ և ներկայացնելու է հրապարակային տարեկան զեկույց իր գործունեության վերաբերյալ:

Բոլոր անդամները ներկայացված են հանձնախմբում որպես անհատներ: Խմբի կազմը հետևյալն է՝

Դոկտոր Ջոն Հարքերը (Խմբի նախագահ) պատասխանատու հանքարդյունաբերության և բազմաշահառու գործընթացների առաջատար միջազգային փորձագետ է: Դոկտոր Հարքերը վերջին շրջանում Կանադայի Քեյփ Բրեթոն համալսարանի նախագահն էր և փոխկանցլերը: 1999-2000թթ.-ին կանադական կառավարության խնդրանքով ուսումնասիրել է երկրի խոշորագույն նավթային ընկերության գործունեության հնարավոր ազդեցությունը Սուդանի քաղաքացիական պատերազմի վրա: Նախկինում Ջոն Հարքերը աշխատել է Աշխատանքի միջազգային կազմակերպությունում և եղել է նախագահ Նելսոն Մանդելայի խորհրդականը Հարավային Աֆրիկայում Ազգային զարգացման գործակալության ստեղծման ժամանակ: 2007-2008թթ. Կոլումբիայում նախագահել է Հարավային Ամերիկայի ածուխի խոշորագույն Կերեխոն հանքավայրի Անկախ վերահսկող հանձնաժողովը:

Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ակարմազյանը բնապահպան ճարտարագետ է։ Դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էկոլոգիական մենեջմենթ, բնօգտագործման տնտեսագիտություն, ջրամշակման տեխնոլոգիաներ առարկաները։

Դոկտոր Հարություն Արմենեանը առողջապահության ոլորտում միջազգայնորեն ճանաչված փորձագետ է: Նա Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության Ֆակուլտետի Համաճարակաբանության պրոֆեսոր է, ինչպես նաև Ջոն Հոփկինս համալսարանի Առողջապահության դպրոցի պատվավոր պրոֆեսոր: Նա նաև Հայաստանում ամերիկյան համալսարանի նախկին նախագահն է:

Ջոն Հոբբսը բնապահպանության ոլորտում առաջատար միջազգային մասնագետ է: Մինչ վերջերս WWF-ի (Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ) արդյունահանող ճյուղերի գծով միջազգային տնօրենն էր, նախկինում նման պաշտոն է զբաղեցրել նաև Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման գործակալությունում: Նախկինում նախագահել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) Բնապահպանական մասնագետների ցանցը և Հանքարդյունաբերության, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումը: Մասնակցել է պատասխանատու հանքարդյունաբերության բնագավառում մի շարք նախաձեռնությունների ստեղծմանը:

Ալիսա Սավադյանը բնապահպանական և սոցիալական ազդեցության մասնագետ է, բնապահպան-իրավաբան: Տրամադրում է խորհրդատվություն Համաշխարհային  բանկի /ՀԲ/, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի /ՎԶԵԲ/ և Ասիական զարգացման բանկի /ԱԶԲ/ կողմից ֆինանսավորվող համայնքային զարգացման, ջրային ռեսուրսների և թափոնների կառավարման ծրագրերում:

Էլիսա Թոնդան ճանաչված բնապահպանական մասնագետ է: Նա աշխատել է թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ 15 տարուց ավելի աշխատել է ՄԱԿ-ի տարբեր գործակալություններում: Էլիսա Թոնդան Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի (ICMI) խորհրդի անդամ է: Ինստիտուտը հետևում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի պատշաճ կիրառմանը:

Լյուկ Զանդվլիեթը սոցիալ-տնտեսական ոլորտի փորձագետ է, նա մասնագիտացած է շահագրգիռ կողմերի ներգրավման, դժգոհությունների կառավարման և կանխարգելման, ինչպես նաև սոցիալական ներդրումների ռազմավարության հարցերով հանքարդյունաբերական ընկերություններին խորհրդատվություն մատուցելու ոլորտում: «Ինչպես ճիշտ հասկանալ ընկերություն-համայնք կապը» գրքի համահեղինակն է, որն այս ոլորտի մասնագետների համար առաջատար աշխատություններից է:

Նախագահ դոկտոր Ջոն Հարքերը մեկնաբանել է Խմբի ստեղծումը.- «Խումբը բաղկացած է անկախ տեսակետ ունեցող մարդկանցից, ովքեր ունեն լիարժեք կարողություն ուսումնասիրել բարդ իրավիճակներ և առաջարկել հստակ խորհուրդներ: Ուստի, այս իրողությունը թույլ կտա շահագրգիռ կողմերին վստահությամբ ընդունել պատասխանատու առաջընթացը, որը կարող է առաջարկել հանքարդյունաբերությունը: Մենք պատրաստ ենք այս խնդրին»:

Լիդիան ինթերնեյշնլի գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը նույնպես մեկնաբանել է Խմբի ստեղծումը. – «Լիդիանը պարտավորվել է կառուցել և շահագործել Ամուլսարի հանքը միջազգային լավագույն փորձի չափանիշներին համապատասխան: Մենք Հայաստանում ԱՃԹՆ-ի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության) ներդրման գործընթացում առաջատար դերակատարներից ենք, մենք պարտավորվել ենք կիրառել ոլորտի լավագույն միջազգային փորձը մեր գործունեության ողջ ընթացքում, և հետևելու ենք Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքին: Անկախ խորհրդատվական խմբի ստեղծումը, որն անկողմնակալ ուսումնասիրելու է մեր գործունեությունը, մեր կամավոր նախաձեռնությունն է, որը մենք պարտավորվել ենք իրականացնել, որպես մեր Բնապահպանական և սոցիալական ազդեցությունների գնահատման պարտավորություն: Ակնկալում ենք հիմնել դրական և կառուցողական հարաբերություններ Խմբի հետ և աշխատել միասին՝ բոլոր շահագրգիռ կողմերի օգուտները Ծրագրից առավելագույնի հասցնելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930