Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մուկուչյանն իմ մատներից կոմպլեքսավորվում է». Լեւոն Զուրաբյան (Տեսանյութ)

Ապրիլ 27,2017 14:41

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սահմանադրական դատարանում Լեւոն Զուրաբյանի ցուցամատը թափահարելու հետ կապված եւս մեկ անգամ վիճաբանություն եղավ նրա եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ:

Նիստի ընդմիջման ժամին Մուկուչյանը մոտեցավ Լեւոն Զուրաբյանին ու սկսեցին «ռազբորկա» անել: Մուկուչյանը հորդորում էր, որ իր հետ այլեւս մատով չխոսի, որ չարձագանքի:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ էիք պարզաբանում Մուկուչյանի հետ: Նա պատասխանեց, որ Մուկուչյանը շատ է կոմպլեքսավորվում իր մատներից, կախվում է: Հարցին՝ ընդհանուր հայտարարի եկա՞ք՝ նա պատասխանեց. «Ես որեւէ նպատակ չունեմ նրա հետ ընդհանուր հայտարարի գալու»:

Թե ինչու է Զուրաբյանի ցուցամատն այդքան նյարդայնացնում Մուկուչյանին՝ Զուրաբյանը հորդորեց նրան հարցնել. «Ակնհայտորեն, իմ մատներից նա կոմպլեքսավորվում է»:

Նա ասաց, որ չի ուզում հոգեբանական վերլուծությունով զբաղվել, բայց դա ժեստիկուլյացիա է. «Չեմ կարծում, որ որեւէ բան եմ անում, որն այլ տեղեր հանգիստ չեմ անում: Նա ուղղակի կոմպլեքսավորվում է իմ մատներից»:

Հարցին՝ Դուք չե՞ք նեղվի, որ ձեր հետ ցուցամատով խոսեն, դուք դրա մեջ խնդիր չե՞ք տեսնի՝ Զուրաբյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում մատով խոսել, լավ, մի բարդացրեք, դա ստանդարտ բան է: Ով ոնց ուզում է, թող խոսի, ես էլ իմ պատասխանը կտամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930