Մայիսի 14-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «ԵԼՔ» դաշինքի նախընտրական ծրագիրը ներառում է երեւանցիներին հուզող խնդիրների լուծումները: Այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Նարեկ Բաբայանը:
«Ոչ կանոնակարգված երթեւեկություն ունենք, կանգառներում տաքսիներ են կայանված, փոխանակ դրա համար առանձին կայանատեղիներ լինեն: Լուսացույցները պետք է ավտոմատացվեն: Տրանսպորտային ցանցը պետք է վերակառուցվի»,-ասաց Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով՝ գծատերերը միլիոններ են աշխատում. գծատերերի ինստիտուտը պետք է բացառել, փոխարենը՝ ունենալ ընդհանուր տրանսպորտային ցանց:
Նարեկ Բաբայանը մատնանշեց նաեւ երեկ ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած դեպքը, երբ քաղաքացին ասել է՝ «Տարոն Մարգարյանին չընտրողի վիզը կկտրեմ»: «Առաջին հայացքից՝ Տարոն Մարգարյանը եւ նրա թիմը նման հայտարարություն անողին պետք է առնվազն մեկուսացնեին, բայց հակառակն ենք տեսնում՝ գրկախառնվում են…»,-նկատեց «ԵԼՔ»-ի թեկնածուն:
Մանրամասն՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ