Չնայած արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բարձրաձայնում է քրեակատարողական հիմնարկներում սպասվող հեղափոխական քայլերի մասին, սակայն անազատության մեջ գտնվողները հույս չունեն, որ գոնե մի քայլ առաջ կգնա: Խոսքը հատկապես վերաբերում է պայմանական վաղակետ ազատմանը:
ՔԿՀ-ի վարչակազմը տալիս է դրական եզրակացություն, սակայն նախագահի հրամանագրով ստեղծված ու իրենց վաղուց սպառած անկախ հանձնաժողովները մերժում են:
Հետաքրքիր է՝ այդ չարաբաստիկ հանձնաժողովի անդամները ինչպես կարող են իմանալ՝ ուղղվե՞լ է դատապարտյալը, երբ ընդամենը 5 րոպե են խոսում տվյալ դատապարտյալի հետ:
Իսկ եթե բողոքում ես դատարան՝ չեղյալ ճանաչել մարդու ճակատագիր որոշող անկախ հանձնաժողովի որոշումը` մերժվում ես միանգամից:
Կարդացեք նաև
Դատավորների մի մասը պատճառաբանում է, որ իրավունք չունեն նախագահի կողմից ստեղծած անկախ հանձնաժողովի որոշումը չեղյալ ճանաչել:
Ի դեպ, դատախազներից մեկը խոստովանել է, որ ներքին ցուցում ունեն վաղաժամկետ ազատեն նրանց, որոնց շատ քիչ է մնացել ազատվելու, ասենք՝ մեկ տարի:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ