Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Արարատ Խանդոյանը քիչ առաջ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ հեռացվեց դատական նիստերի դահլիճից։
Մնացական Մարտիրոսյանը դատական սանկցիա կիրառեց՝ դատաքննությանը խանգարելու համար:
Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ գործով մեղադրյալն իր առարկությունները ներկայացրեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանի միջնորդության վերաբերյալ, Արարատ Խանդոյանը ընդհատեց մեղադրողին ու իր տեսակետը ներկայացրեց եւ չդադարեցրեց միջամտել նույնիսկ, երբ նախագահող դատավորը զգուշացրեց, որ կհեռացնի նիստերի դահլիճից:
Խանդոյանը չհանդարտվեց, նա հայտարարեց, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է, եւ եթե դատարանը շարունակում է իրականությունը չտեսնել, ապա ինքը «թքած ունի այդպիսի դատարանի վրա»:
Կարդացեք նաև
Նիստերի դահլիճից հեռանալիս Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանին զգուշացրեց, որ առանց իրեն չմասնակցի դատական նիստին, հակառակ դեպքում կհրաժարվի նրա պաշտպանությունից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասներն ավելի ուշ