Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վեճ՝ ՍԴ-ում. Զուրաբյանը սկսեց ցուցադրաբար իր ցուցամատը տնկել, շարժել, թափահարել՝ նյարդայնացնելով Մուկուչյանին

Ապրիլ 27,2017 13:35

Սահմանադրական դատարանում կրկին վիճաբանություն եղավ Լեւոն Զուրաբյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի միջեւ:

Հիշեցնենք, որ քննարկվում է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը՝ ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու:

Դաշինքի փաստաբան Տիգրան Եգորյանը Տիգրան Մուկուչյանին հարցրեց՝ «Վերցրած բացատրությունները արդյոք ԿԸՀ-ի հանձնարարությամբ որեւէ այլ սուբյեկտի կողմից վերցրած բացատրություննե՞ր են»:

Մուկուչյանը պատասխանեց, որ արդեն ինքը պատասխանել է: Հարցը մի քանի անգամ վերաձեւակերպեց ու Մուկուչյանը սկսեց հեգնել՝ «Կետ, չակերտը բաց, ես արդեն պատասխանել եմ, չակերտը փակ, վերջակետ: Վե՛րջ»:

Լեւոն Զուրաբյանը, տեղից նայելով լրագրողներին, ցուցամատը թափահարելով՝ ասաց, որ այստեղ է խնդիրը, նա չի ուզում պատասխանել, քարկապ է ընկնում, արդեն որերորդ անգամն է՝ հարցնում են:

Ցուցամատը տեսնելով՝ Տիգրան Մուկուչյանը արձագանքեց, թե մատդ քաշի, մատով մի խոսա:

Լեւոն Զուրաբյանն էլ բորբոքվեց. «Ես քո հետ խոսո՞ւմ էի, որ դու քո տեղից խոսում ես, զբաղվի քո գործով»:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը միջամտեց. «Կարող եմ ընդհատել նիստը եւ քննարկել ձեր վարքագիծը: Տեղից չի՛ կարելի»:

Լեւոն Զուրաբյանը սկսեց ցուցադրաբար իր ցուցամատը տնկել, շարժել, թափահարել՝ նյարդայնացնելով Մուկուչյանին:

Մուկուչյանը նետեց. «Ենթագիտակցության մակարդակն այդքան է»:

Զուրաբյանն ասաց. «Դու էդ մատի վրա շատ ես ոգեւորվում»: Մուկուչյանն էլ արձագանքեց. «Դու չի, ձեր ա»:

Գագիկ Հարությունյանը մի քանի անգամ փորձեց կարգի հրավիրել կողմերին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930