Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ. «168 ժամ»

Ապրիլ 27,2017 13:24

Ինչպե՞ս է ադրբեջանական մակնշմամբ խնձորը հայտնվել Հայաստանում, ինչպե՞ս է այն տարածվել վաճառակետերում, ինչպե՞ս են տնտեսվարողները համաձայնել այն վաճառել… Իհարկե, սրանք կարևոր հարցեր են, սակայն ամենակարևոր հարցը, որն այս աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չարժանացավ, հետևյալն է. ինչո՞ւ է ադրբեջանական խնձորը մրցունակ։ Չէ՞ որ, եթե այն վաճառվում է, ուրեմն պահանջարկ կա, եթե պահանջարկ կա, նշանակում է այն կարողանում է գնով և որակով մրցակցել տեղականի հետ։

Այս հարցի պատասխանը որոշ չափով պարզ է դառնում, երբ այցելում ես ադրբեջանական խնձորի արկղի վրա նշված՝ արտադրողի կայքը՝ dad.az. (dad՝ նշանակում է համ)։ Պարզվում է՝ DAD-ը մրգերի խոշոր մատակարար է, իսկ կայքի ֆունկցիոնալ հնարավորություններն այնքան զարգացած են, որ կարելի է օնլայն ընտրել ցանկացած միրգ և պատվիրել մեծ խմբաքանակներ։ Դժվար է հիշել հայկական որևէ ընկերություն, որը գյուղատնտեսական ապրանքների առևտրի ոլորտում այսպիսի որակ կապահովեր։

Զարմանալին նաև այն է, որ ադրբեջանական խնձորի նկատմամբ էմոցիոնալ արձագանքելուն զուգահեռ՝ շատ հանգիստ ենք վերաբերվում թուրքական ապրանքների ներմուծմանը։

Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, մի քանի տվյալներ նշենք։ Փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստան- Թուրքիա առևտրաշրջանառության ծավալները 2000-ականների կեսերից շեշտակի աճել են և վերջին տարիներին կազմել միջինը 200 մլն ԱՄՆ դոլար։ 2008 թվականին այդ ցուցանիշը հասավ իր պիկին՝ մոտ 270 մլն դոլար։

 

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930