Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շատ հեշտ է կանգնել հրահանգով նախընտրական հանդիպման բերված քաղաքացիների առջեւ եւ ամպագոռգոռ ճառեր ասել. «Ժողովուրդ»

Ապրիլ 27,2017 13:14

ՀՀ-ում, իհարկե, դեբատների մշակույթն առհասարակ կայացած չէ, եւ անկախության 25 տարիների ընթացքում հիշարժան բանավեճերը՝ երկրի կարեւոր դերակատարների մասնակցությամբ, մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել։

Սակայն մտահոգիչն այն է, որ տարիների ընթացքում այս հարցում արձանագրվեց ոչ թե առաջընթաց, այլ կտրուկ հետընթաց, երբ բանավեճի հրավերների մերժումները հետզհետե սկսեցին ավելի ու ավելի ցինիկ եւ ոչ քաղաքական ձեւակերպումներ ստանալ։

Իրականում շատ հեշտ է կանգնել հրահանգով նախընտրական հանդիպման բերված քաղաքացիների առջեւ եւ ամպագոռգոռ ճառեր ասել՝ վստահ լինելով, որ այդ մարդկանցից որեւէ մեկը չի համարձակվի անցանկալի հարցեր տալ կամ էլ անցած տարիներին արածի ու չարածի վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացմամբ «նեղը գցել»։

Այս օրերին ՀՀԿ ներկայացուցիչները տարբեր առիթներով նշում են, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող մյուս երկու ուժերի ներկայացրած ծրագրերը պոպուլիստական են եւ անիրագործելի, մինչդեռ իրենց թեկնածուն եւ իրենց թիմն այս տարիներին արել են հնարավոր առավելագույնը։ Եթե Տ. Մարգարյանը այդքան վստահ է, որ անցած 4 տարիներին իր կատարած աշխատանքը բավարար է, եւ առավել եւս՝ առաջիկայի ծրագրերն էլ՝ հիմնավոր, պիտի որ չխուսափի նախընտրական դեբատի մասնակցելուց եւ իր ընդդիմախոսների անիրատեսական խոստումների եւ «պոպուլիզմի դիմակը» պատռելուց։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930