Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարևան բակերում կան երկու խաղահրապարակներ, մեկը՝ կանաչ գորգածածկույթով, իսկ մյուսի՝ ամբողջովին սալիկապատումն ընթացքի մեջ է: Հարց է ծագում. մի՞թե երեխաներին խաղալու համար սալիկապատ տարածքն ավելի նպատակահարմար է:
2014թ. Երևանի ավագանու N154-Ն որոշման՝ «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ առանց բնակիչներին իրազեկելու ու լսումների անցկացման նման գործ նախաձեռնելու իրավունք չկա: Հետաքրքիր է՝ արդյոք այդ տարածքի բարեկարգման նախագիծը, համաձայն տեղադրված վահանակի, քննարկվել է բնակիչների հետ, և նրանք տվել են իրենց համաձայնությունը: Կա՞ այդ համաձայնությունը հավաստող փաստաթուղթ:
Երեկ նամակով այս հարցերի վրա հրավիրեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը՝ խնդրելով տրամադրել կապալառու «Սպառշինարդ» ՍՊԸ-ի հետ կնքված N ԵՔ-ԲԸԱՇՁԲ 17-23/1 պայմանագրի պատճենը:
Կարդացեք նաև
Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ