Նիկոլ Փաշինյանի եւ Զարուհի Փոստանջյանի համար բոլոր պայմաններն ստեղծված են թե ինքնադրսեւորման եւ թե աշխարհին մեր ժողովրդավարության մասին նոր ու դրական մեսիջներ հաղորդելու համար։
Օրինակ, այդ ի՞նչ պայմաններ են ստեղծված՝ կհարցնի թերահավատ ընթերցողը։
Կսկսեմ Զարուհի Փոստանջյանի համար ստեղծված պայմաններից։ Ժամանակին, երբ խեղճ Րաֆֆի Հովհաննիսյանը մի վրան էր ուզում տեղադրել Ազատության հրապարակում, մեծ աղմուկ բարձրացավ, իշխանությունները չէին թողնում, վերջը, երբ հանրահայտ քաղաքական գործիչը սկսեց ծոմ պահել, հրապարակի եզրին մեկ-երկու քառակուսի մետր տեղ հատկացրին վրանի համար, որի մեջ նույնիսկ երկուսով տեղավորվել հնարավոր չէր։
Զարուհին այսօր Ազատության հրապարակում, առանց թույլտվություն սպասելու, հեծանիվ է քշում, եւ ասող էլ չկա՝ էս ի՞նչ ես անում, աղջիկ ջան, այստեղ մարդիկ են ճեմում, երեխաներ են խաղում… Փողոցներով հեծանվաերթի մասին էլ չենք խոսում..
Կարդացեք նաև
. Թերթերը հաճույքով հրապարակում են «Երկիր ծիրանի»-ի նախընտրական ծրագիրը, որպեսզի երեւանցիները կարողանան դա համեմատել մյուսների ծրագրերի հետ եւ ճիշտ ընտրություն կատարել, քի՞չ է։
Դե, իսկ Նիկոլ Փաշինյանի համար ստեղծված պայմանների մասին կարելի է լեգենդներ պատմել։ Ո՞վ էր տեսել, որ ընդդիմադիր գործչի մի զանգով իշխանության ախպերությանը փակեին բերդում կամ բերման ենթարկեին։ Աշխարհի ո՞ր երկրում ընդդիմադիր գործիչն այդքան հնարավորություն ունի։ Մինչդեռ ժամանակներ կային, երբ ՀԱԿ-ի ակտիվիստներին տասնյակներով էին հավաքում փողոցներից, ՀԱԿ առաջնորդները քաղմասների դռներից չէին հեռանում, որովհետեւ իրավապահները, մեղմ ասած, հասարակական կարգն էին պաշտպանում։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը կարող է յուրաքանչյուր երեւանցու տուն մտնել եւ բարձրախոսով բղավել, բուկլետ թափահարել քաղաքացու երեսին, մագլցել քաղաքացիների սեփականություն հանդիսացող ավտոտնակների տանիքները, բակերը բլոկադայի ենթարկել, ու նրան բան ասել չի կարելի։ Բավական է մի զանգ ոստիկանություն եւ…
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
Այստեղ կարող էր լիներ իմ կարծիքը բայց չի լինի քանի որ հոդվածների վաճառված հեղինակներին հասնումա միայն ոչ նորմատիվային լեքսիկա ու հայհոյանք
+1