Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլշևիզմը աղետի մատնեց մեր տարածաշրջանը

Ապրիլ 27,2017 12:47

Բոլշևիզմը իր հակապետական, հակաազգային, հակաքրիստոնեական և հակամարդկային էությամբ ոչ միայն պատմական զարգացման բնական ուղուց դուրս բերեց Ռուսաստանին, այլ նաև աղետի մատնեց մեր տարածաշրջանը: Այս մասին ապրիլի 26–ին Ռուսաստանի պատմա-լուսավորչական «Երկգլխանի արծիվ» ընկերությունում տեղի ունեցած «Մարքսիզմի, սոցիալիզմի և կոմունիզմի փակուղիները» հոդվածների ժողովածուի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը:

Նա նշել է, որ դաշնակիցների հետ միասին Առաջին աշխարհամարտում հաղթանակին մոտ գտնվող Ռուսաստանին միակողմանիորեն պատերազմից դուրս բերելը աղետալի հետևանքներ ունեցավ մի շարք ժողովուրդների համար: Համաշխարհային հեղափոխության ձախողված փորձի ժամանակ բոլշիկների` Աթաթուրքի շարժման հետ սեթևեթելը տեղի ունեցավ հայկական շահերը և տարածքները զոհելու հաշվին:

Յուրի Նավոյանը կարևոր և օգտակար է համարել ռուսաստանյան հասարակությունում 1917 թ. դեպքերի վերաբերյալ բանավեճի առկայությունը: Իհարկե, թեման առնչվում է նաև սերունդների համերաշխության խնդրին, բայց դրա գիտա-վերլուծական խորը քննությունը հնարավորություն կտա ճիշտ դասեր քաղել և խուսափել սխալների կրկնությունից:

«Մարքսիզմի, սոցիալիզմի և կոմունիզմի փակուղիները» հոդվածների ժողովածուն ընդգրկում է ինչպես քսաներորդ դարի սկզբի, այնպես էլ ժամանակակից հետազոտողների արժեքավոր ուսումնասիրություններ:

Ժողովածուի շնորհանդեսում ելույթներ են ունեցել նաև «Երկգլխանի արծիվ» ընկերության նախագահ, գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Ռեշետնիկովը, ժողովածուի կազմող, պատմաբան Միխայիլ Սմոլինը, Էկոլոգո-քաղաքագիտական միջազգային համալսարանի ռեկտոր Սերգեյ Ստեպանովը, վերլուծաբաններ և լրագրողներ:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930