Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարցը չեմ հիշում, որ խնդրեմ՝ կկրկնե՞ք». Մուկուչյանը ՍԴ-ում հորդորում է իրեն մինչեւ 7 րոպեանոց հարցեր տալ

Ապրիլ 27,2017 12:36

Այսօր Սահմանադրական դատարանում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի փաստաբան Տիգրան Եգորյանը հարցեր ուղղեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում քննարկվում է ԱԺ ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի դիմումը:

Տիգրան Եգորյանն այնպիսի հարցեր էր ձեւակերպում, որ երբ հարցի վերջին էր հասնում՝ Մուկուչյանն ասում էր՝ հարցը չեմ հիշում, որ խնդրեմ՝ կկրկնե՞ք:

Հասկանալով, որ այդ հարցն այլեւս կրկնել հնարավոր չէ՝ Եգորյանը շվարում էր, իսկ Սահմանադրական դատարանի դատավորները՝ ժպտում: Եգորյանը Մուկուչյանին հարցրեց՝ քանի՞ րոպե տեւողությամբ պետք է ինքը հարց տա, որ Մուկուչյանը հիշի: Տիգրան Մուկուչյանը պատասխանեց՝ մինչեւ 7 րոպե:

Գագիկ Հարությունյանը խնդրեց վերաձեւակերպել հարցը, անգամ Եգորյանին իր օգնությունը առաջարկեց՝ հարցը կարճ ձեւակերպելու համար:

Եգորյանը կրճատելով հարց տալու տեւողությունը՝ այս անգամ կարողացավ 3 րոպեի մեջ տեղավորվել:

Ավելի ուշ ԿԸՀ-ի անգործության վերաբերյալ հարցերի հետ կապված Գագիկ Հարությունյանը եւս մեկ նկատողություն արեց՝ ասելով, որ ՍԴ-ում այդ հարցը մանրամասն չպետք է դարձնեք քննության առարկա. «Արդեն 12 րոպե համբերատար լսում ենք, նույն հարցը տալիս եք մի քանի անգամ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930