Լրահոս
Օրվա լրահոսը

Քարանձավի նոր տերերը կխանգարեն պեղումներին. հնագետ (տեսանյութ). «Ա1+»

Ապրիլ 27,2017 12:19

Արենիի ավելի քան 6000 տարվա պատմություն ունեցող քարանձավները տա՞լ վարձակալությամբ, թե այն թողնել գերազանցապես գիտական աշխատանքի համար։ Արենիի պեղումների արշավախմբի ղեկավար, հնագետ Բորիս Գասպարյանն այս նախաձեռնության հիմնական ընդդիմախոսներից է. «Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչպիսի մոտեցում կունենա օգտագործողը՝ ինչ ծրագիր էլ գրի։ Կա ծրագիր և կա իրական կյանք»։

Մշակույթի նախարարությունը Արենիի 5 քարանձավներում օգտագործող ներգրավելու համար ներդրող գտնելու մրցույթ է հայտարարել։ Նախարար Արմեն Ամիրյանը այսպիսի բացատրություն է տալիս. «Այսօր արդեն այդ քարանձավները ծառայում են զբոսաշրջությանը, կա նաև որոշակի դրամաշրջանառություն, կան զբոսաշրջիկների որոշակի հոսքեր, և այս ամենն անհրաժեշտ է կանոնակարգել։ Եթե չկանոնակարգվի, դա կարող է վնասել պատմամշակութային շերտին»։

Պետության առաջարկած ծրագրով քարայրի պատշաճ պահպանությունը հարցականի տակ է դրվում, կարծում է Արենիի պեղումների արշավախմբի ղեկավարը։ Բորիս Գասպարյանը Մշակույթի նախարարության հետ հակադրությունն ինքնանպատակ չի համարում։

«Պատկերացրեք, որ այստեղ մասսայաբար մարդիկ կանգնած լինեն, նախ՝ կանգնած ենք հնագիտական շերտի վրա, կամ սխալվեն ոտքը դնեն քարի վրա, ջարդվի գլորվի։ Սա է գինու հնձանը, մարդիկ գալիս են հիմնականում սա տեսնելու համար, պատկերացրեք՝ այստեղ, երբ շատ մարդ է լինում փակ միջավայր է, շնչում-արտաշնչում են կառուցվածքների ու բիոլոգիական աշխարհի վրա»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930