Այսօր կառավարության նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց՝ պետական գերատեսչությունները պետք է կրճատեն շքեղ ծախսերն ու ավտոմեքենաների քանակն ու «դուբլյաժ» անող կառույցները:
Վարչապետի խոսքերով՝ «Մենք մայիսի 5-ին ժամկետ ունենք կառավարության ծրագիրը նայելու: Ուշադիր եղեք: Ինչքան հասկացել եմ, ինձ տեղեկացրել է կառավարության աշխատակազմը, որ վեց ամսվա հաշվետվությունները կատարված են: Աշխատակազմ ծրագիրը ներկայացնելու ժամանակ հատուկ ուշադրություն եք դարձնում ձեր կառավարման կառույցներին: Մենք բազմաթիվ տեղեր ունենք դուբլյաժ անող կառույցներ, էդ ամեն ինչը պետք է վերացնել՝ ծախսեր, ավտոմեքենաների քանակ, շքեղ, չգիտեմ, դրսեւորումներ: Շքեղ բառը գուցե ճիշտ չեմ օգտագործում, բայց կառավարության ծրագիր տալու ժամանակ իջնում ենք մինչեւ էդ մակարդակ՝ ինչ կառավարման համակարգ ենք անում, ինչ ծախսերով, եւ այլն, լա՞վ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ