Լրահոս
Օրվա լրահոսը

Աղասի Ենոքյան. « Տեր-Պետրոսյանի ներկայացրած խաղաղության ծրագիրն իրատեսական չէ, հին է, ներկա պայմաններում չաշխատող». «Հրապարակ»

Ապրիլ 27,2017 12:02

Հարցազրույց քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ

– Խաղաղության գաղափարը, որպես նախընտրական, թեեւ ձայներ չբերեց, բայց լայն քննարկման դրվելով, հեշտացրեց խաղաղության լուծումները։ Ձեր կարծիքով, ո՞րն է այդ լուծումների գլխավոր խոչընդոտը։

– Խաղաղության հարցը նախընտրական քննարկումների ժամանակ բարձրացվեց բավական անհմուտ ձեւով։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները մնում են այն մակարդակի, որ կային 1996 թ. տապալված ընտրություններից հետո, առանց հաշվի առնելու կողմերի եւ մանավանդ՝ տարածաշրջանի հսկայական փոփոխությունները, ընդհանրապես առանց քննարկելու Ռուսաստանի սարսափելի դերը։ Վախենամ ասել, որ նման անհմուտ մոտեցումները նպատակ ունեին ոչ թե խաղաղության քննարկումների, այլ հակազդեցության եւ միլիտարիստական մոտեցումների խորացման։

– Կբացատրե՞ք Ձեր տեսակետը, ինչո՞ւ եք գտնում, որ Տեր-Պետրոսյանը ոչ հմուտ ձեւով է բարձրացրել փոխզիջումների հարցը։

– Տեր-Պետրոսյանի ներկայացրած խաղաղության ծրագիրն իրատեսական չէ, հին է, ներկա պայմաններում չաշխատող, եւ, կարծում եմ՝ նա ինքն էլ է դա հասկանում։ Ընտրությունների ժամանակ Հայաստանում ազգայնականության վերելքի պայմաններում, երբ բոլոր ուժերը նոր բառեր էին փնտրում ադրբեջանցիներին հայհոյելու համար, կարգավորման նման թերի ծրագրով հանդես գալն ավելի շուտ հակազդեցություն էր առաջացնելու։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930