Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ հինգշաբթի առավոտյան ուժեղ պայթյուն է որոտացել, հաղորդում է BBC-ն: Ըստ ականատեսների՝ պայթյունի ձայնը լսվել է Սիրիայի մայրաքաղաքում՝ օդանավակայանից 30 կմ հեռավորության վրա: Պայթյունից հետո հրդեհ է սկսվել:
Պայթյունի պատճառները և հետևանքները դեռ հայտնի չեն:
«Հըզբոլլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքի տվյալներով՝ պայթել են օդանավակայանին մոտ գտնվող վառելիքի պահեստները: Ըստ այդ տեղեկության՝ պայթյունի պատճառ է դարձել Իսրայելի կողմից հասցված հարվածը: Հրդեհը միայն նյութական վնասներ է հասցրել, մարդկային կորուստներ չկան:
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ օդանավակայանի մոտ պայթել է զինամթերքի պահեստ, որն օգտագործվում էր «Հըզբոլլահի» կողմից:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ