Տարիներ շարունակ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի տարածքում՝ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, հոսող կոյուղաջրերը օրերը տաքանալուն զուգահեռ ավելի վտանգավոր են դառնում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առատորեն կոյուղաջրերը հոսում են , օրերը տաքանալուն զուգահեռ գարշահոտը անտանելի է դառնում, սակայն պատկան մարմինները «մատը մատին» չեն տալիս:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ստեղծված արտակարգ իրավիճակը գնալով անտանելի է դառնում:
Ձմռանը գոնե ցուրտ էր, այդքան չէր զգացվում, բայց եղանակները տաքանալուն պես այլևս չգիտենք՝ ում դիմենք, որ նման մեծ նշանակություն ունեցող ճանապարհահատվածի խայտառակությունը վերջապես վերացնեն:
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com–ի կայքում