Թուրքիան դատապարտել է Չեխիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հաղորդում է «Անադոլուն»:
«Մենք դատապարտում ենք և ամենախիստ ձևով մերժում ապրիլի 25-ին Չեխիայի Հանրապետության Պատգամավորների խորհրդի կողմից ընդունված բանաձևը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն նաև իր հիասթափությունն է հայտնել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի կողմից ապրիլի 24-ին այդ երկրի հայ համայնքին ուղղված ցավակցական նամակի կապակցությամբ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ